Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հովհաննես Բաչկովի պարտությունը բողոքարկվել է

17:10, ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2019 թ.
Հովհաննես Բաչկովի պարտությունը բողոքարկվել է

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտարարելով, որ աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Հովհաննես Բաչկովի պարտությունը բողոքարկվել է․ «Շնորհավորում եմ մեր շնորհալի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովին՝ կարիերայի ընթացքում 2-րդ անգամ աշխարհի առաջնության բրոնզե մեդալ նվաճելու կապակցությամբ։ Չնայած դեռ ամեն ինչ որոշված չէ։ Մենամարտից հետո մեր մարզչական կազմը բողոք է ներկայացրել մրցավարական անձնակազմին։ Սպասում ենք պատասխանին և հուսով ենք, որ հաղթանակը կշնորհվի մեր բռնցքամարտիկին և Բաչկովին կտեսնենք եզրափակչում։

Բարձր եմ գնահատում նաև մեր մյուս բռնցքամարտիկների կատարած աշխատանքը, որոնցից մի քանիսին շատ քիչ չբավականացրեց մեդալի համար։ Ընդհանուր առմամբ, աշխարհի առաջնությունում մեր բռնցքամարտիկներից շատերը տոնեցին 2-3 հաղթանակ, ինչը նշանակում է, որ հավաքականն ի զորու է Տոկիոյի օլիմպիական խաղերի 5-7 ուղեգիր նվաճել»։

3726 | 0
Facebook