Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նիկոլն ուզում է կոնկրետ մարդկանց մեղադրել». Բաբկեն Հարությունյան

05:30, շաբաթ, 21 սեպտեմբերի, 2019 թ.
«Նիկոլն ուզում է կոնկրետ մարդկանց մեղադրել». Բաբկեն Հարությունյան

«Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլն ուզում է կոնկրետ մարդկանց մեղադրել, բայց չգիտի` ինչում. կառավարությունում անցկացրած խորհրդակցության ընթացքում Նիկոլը խոսել է կոռուպցիայի դեմ պայքարում ռեստարտ տալու անհրաժեշտության մասին՝ նշելով նախկինում կատարված աշխատանքները։ Բազմակի անգամ «հեղափոխության 2-րդ փուլի» մեկնարկ տված Փաշինյանն այս անգամ ևս փորձ է անում հանրության համար սին պատրանքներ ստեղծելով ժամանակ ձգել` ժամանակ, որն աշխատում է իր դեմ։
     Ժամանակից և փորձից դասեր չքաղող Նիկոլն այս անգամ ևս ուզում է կոնկրետ մարդկանց մեղադրել, բայց չգիտի` ինչում»։

4880 | 1
Facebook