Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ինեկոբանկը իրականացնում է դրամային և դոլարային պարտատոմսերի տեղաբախշում

16:25, ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2019 թ.
Ինեկոբանկը իրականացնում է դրամային և դոլարային պարտատոմսերի տեղաբախշում

Սույն թվականի սեպտեմբերի 17-ին Ինեկոբանկը հայտարարեց դրամային և դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման մեկնարկի մասին:

Թողարկման շրջանակներում տեղաբաշխվելու է 1.5 մլրդ դրամ ծավալով դրամային և 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով դոլարային պարտատոմս, որոնց տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 9,75% և 5,25%:

Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է 2019 թվականի սեպտեմբերի 23-ի ժամը 10:00-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 23-ը ժամը 16:30-ն ընկած ժամանակահատվածում, բաց բաժանորդագրության միջոցով: Շրջանառման ժամկետը դրամային պարտատոմսերի համար 36 ամիս է, իսկ դոլարայինի՝ 24 ամիս։ Արժեկտրոնի վճարման պարբերականությունը կիսամյակային է։

Պարտատոմսերի թողարկման ազդագրին և վերջնական պայմաններին հաճախորդները կարող են ծանոթանալ Ինեկոբանկի պաշտոնական կայքից:

5894 | 0
Facebook