Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հովհաննես Բաչկովը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

16:20, ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2019 թ.
Հովհաննես Բաչկովը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը (63 կգ) դարձավ բրոնզե մեդալակիր:

Կիսաեզրափակիչում Եվրոպական խաղերի չեմպիոնը 1:4 հաշվով պարտվեց ամերիկացի Քեյշոոու Դեւիսին:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցեց 8 բռնցքամարտիկով: Սա մեր ընտրանու նվաճած միակ մեդալն է։

2382 | 0
Facebook