Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նշվել են աշխարհի առաջատար ֆինանսական կենտրոնները

19:25, ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2019 թ.
Նշվել են աշխարհի առաջատար ֆինանսական կենտրոնները

Նյու Յորքը շարունակում է պահպանել միջազգային առաջատար ֆինանսական կենտրոնի կոչումը՝ գլխավորելով ցանկը, հաղորդում է TASS գործակալությունը: Նյու Յորքին հաջորդում են Լոնդոնը ու Հոնկոնգը. այս քաղաքների միջև տարբերությունն զգալի չէ: Վերլուծաբանները Նյու Յորքին տվել են 790 միավոր, իսկ Լոնդոնին ու Հոնկոնգին համապատասխանաբար 773 և 771 միավոր: Այդ մասին վկայում է «Ֆինանսական կենտրոնների համաշխարհային վարկանիշը» (The Global Financial Centres Index), որն իր կայքում հրապարակել Է Մեծ Բրիտանիայի Z/Yen Group վերլուծական ընկերությունը։
     Առաջին տասնյակում են նաև Սինգապուրը (762 միավոր), Շանհայը (761 միավոր), Տոկիոն (757 միավոր) և Պեկինը (748 միավոր): Առաջին տասնյակում իրենց տեղը կորցրել են Տորոնտոն, Ցյուրիխը և Ֆրանկֆուրտը, նրանց փոխարեն ցանկում են հայտնվել Դուբայը (740 միավոր), Շենժենը (739 միավոր) և Սիդնեյը (738 միավոր): Մոսկվան զբաղեցնում է ընդամենը 71-րդ տեղը՝ ստանալով 610 միավոր:

4324 | 0
Facebook