Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Անձնական շահերին ծառայեցրած անձինք վտանգ են տեսնում ոստիկանության և ԱԱԾ բարեփոխման մեջ». Դավիթ Խաժակյան

15:45, ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2019 թ.
«Անձնական շահերին ծառայեցրած անձինք վտանգ են տեսնում ոստիկանության և ԱԱԾ բարեփոխման մեջ». Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախկին ռեժիմը խուճապի մեջ է...

Պարզվեց ի՞նչ` բանակն ու ուժայինները, պետական հնարավոր բոլոր ռեսուրսներն իրենց քաղաքական, թիմային, անձնական շահերին ծառայեցրած անձինք վտանգ են տեսնում ոստիկանության և ԱԱԾ բարեփոխման մեջ:
     «Ինչպե՞ս կարելի է համակարգից դուրս մարդ բերել, չէ որ նրանք հերթով մեր չարաշահումները ջրի երես կհանեն...»,- մտածում են նրանք:

Իհարկե, յուրաքանչյուրի իրավունքն է սեփական կաշվի համար անհանգստանալը, բայց գառնիկիսագուլյանության հասնել պետք չի, դուք էլ վաղվա օր ունեք կյանքում...»:

3287 | 1
Facebook