Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կաջոյանը մեկնարկեց հաղթանակով, Բերիանիձեն պարտվեց

12:30, ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2019 թ.
Կաջոյանը մեկնարկեց հաղթանակով, Բերիանիձեն պարտվեց

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանի «Բարիս արենա» մարզադահլիճում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Պայքարի մեջ են մտել ազատ ոճի հայ ըմբիշները։

74 կգ քաշային Վարուժան Կաջոյանը պայքարն սկսեց 1/16 եզրափակչից, որտեղ 10։2 հաշվով հաղթեց Լատվիան ներկայացնող Անդրիուս Մազեիկային։

Հայաստանը ներկայացնող 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն պայքարն սկսեց որակավորման փուլից, որտեղ 2։3 հաշվով պարտվեց Ուկրաինան ներկայացնող Ալեքսանդր Խոտսյանիվսկին։

2136 | 0
Facebook