Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պայմանավորվել ենք Լիբանանի հետ հետախուզական փորձի փոխանակում իրականացնել». ՀՀ ՊՆ

12:40, ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2019 թ.
«Պայմանավորվել ենք Լիբանանի հետ հետախուզական փորձի փոխանակում իրականացնել». ՀՀ ՊՆ

Այսօր ճեպազրույցի ժամանակ Լիբանանի պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբը նշել է, որ Հայաստանի և Լիբանանի միջև ռազմաքաղաքական հարաբերությունները խորն են, և կյանքի են կոչվում տարբեր համաձայնագրերով նախանշված ռազմական գործակցության կետերը:

«Մենք քննարկել ենք հետախուզական տեղեկատվության փոխանակման հարցեր, և դա շատ կարևոր է մեզ համար: Դա մեզ կօգնի ամրապնդել մեր զինված ուժերը»,- ասել է Էլիաս Բու Սաաբը:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ հայտնեց, որ լիբանանցի իր գործընկերոջը տեղեկացրել է Սիրիայում իրականացվող խաղաղապահ գործունեության մասին:

«Շեշտեցինք երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների շարունակականությունը»,-ասաց Հայաստանի պաշտպանության նախարարը:

2335 | 0
Facebook