Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ջերմուկում բողոքի ակցիաներ են՝ դասադուլ և գործադուլ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

10:03, ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2019 թ.
Ջերմուկում բողոքի ակցիաներ են՝ դասադուլ և գործադուլ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Ջերմուկ քաղաքում այս պահին դասադուլ և գործադուլ է։ Ակցիայի մասնակիցները հիմնականում դպրոցականներ են: Նրանք ցուցապաստառներով քայլերթ են իրականացնում վանկարկելով՝ «Միացեք», «Ամուլսարն առանց հանքի»։

Ըստ տեղեկությունների, մեծ հավաք է սպասվում. ակցիան մոբիլիզացնելու է հարակից գյուղերի բնակիչներին և աշակերտներին:

Հիշեցնենք՝ օրեր առաջ Երևանում իրականացված բողոքի ակցիայի ժամանակ, «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ Կառավարությունն իրենց պահանջները չկատարելու դեպքում կսկվեն դասադուլներ, գործադուլներ և այլ խաղաղ բողոքի ակցիաներ ոչ միայն Ջերմուկում, այլև՝ ՀՀ ողջ տարածքում:

Տեսանյութը՝ Factor TV-ի
4444 | 0
Facebook