Խնդրում ենք սպասել...

Համացանց

Վարչապետը ղեկավար կազմին ներկայացրեց ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին

09:35, ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2019 թ.
Վարչապետը ղեկավար կազմին ներկայացրեց ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ ղեկավար կազմին է ներկայացրել ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանին:
     «Էդուարդ Մարտիրոսյանն իր ողջ աշխատանքային գործունեությունը ծավալել է ԱԱԾ-ում: Եթե չեմ սխալվում որևէ այլ տեղ չի աշխատել»,-ասաց վարչապետ Փաշինյանը՝ շնորհավորելով նորընտիր տնօրենին:

Ն. Փաշինյանն իր ելույթի ընթացքում ընդգծեց, որ իր գնահատմամբ ԱԱԾ-ն կայացած ինստիտուտ է. «Մենք պայամանավորվել ենք, որ մեր ամբիցիաները գնալով ավելի մեծանալու են: Մեր հիմնական խնդիրը պետք է լինի նրա պրոֆեսիոնալ մակարդակի շարունակական բարձրացումը»,-ասաց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

3966 | 0
Facebook