Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի են Պեկին-2022-ի թալիսմանները

00:10, ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2019 թ.
Հայտնի են Պեկին-2022-ի թալիսմանները

Ընտրվել է 2022թ. ձմեռային օլիմպիական խաղերի թալիսմանը։ Այն կլինի պանդան, որի անունն է Բինգ Դվեն Դվեն։ «Բինգ» նշանակում է սառույց և խորհրդանշում է մաքրություն և ուժ, իսկ «Դվեն Դվեն» նշանակում է երեխաներ: Խորհրդանիշը մարմնավորում է մարզիկների ուժն ու կամային որակները: Բինգ Դվեն Դվենի մարմինը պատված է սառույցով, իսկ սիրտը նրա ձախ ձեռքի ափում խորհրդանշում է ընդունող երկրի հյուրասիրությունը: Նորաստեղծ թալիսմանը նման է անսահման հնարավորություններով օժտված տիեզերագնացի:

Լապտեր երեխայի տեսքով ներկայացվել է նաև պարալիմպիկ խաղերի թալիսմանը` Սյու Ժունժունը, որը խորհրդանշում է ջերմություն, ընկերություն, քաջություն և համառություն:

Հայտնի են Պեկին-2022-ի թալիսմանները
Հայտնի են Պեկին-2022-ի թալիսմանները
Հայտնի են Պեկին-2022-ի թալիսմանները
Հայտնի են Պեկին-2022-ի թալիսմանները
9951 | 0
Facebook