Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դեպարդյեն Ռուսաստանը համեմատել է մեծ ու գարշահոտ սարայի հետ ու հեռացել

22:35, հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2019 թ.
Դեպարդյեն Ռուսաստանը համեմատել է մեծ ու գարշահոտ սարայի հետ ու հեռացել

Օրերս ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդյեն, մեկնաբանելով Ռուսաստանից իր հեռանալն, այդ երկիրը համեմատել է գարշահոտ կցակառույցի՝ սարայի հետ:

Canal+-ին տված իր հարցազրույցում նա ասել է. «Եթե ես երբևիցե կարոտեմ այդպիսի կյանքը, մի քանի օր կապրեմ իմ սարայում»: Նա խոստովանել է, որ այլևս երբեք չի պատրաստվում վերադառնալ Ռուսաստան, չնայած ունի մորդովական գրանցում:

Դեպարդյեն Ռուսաստանը համեմատել է մեծ ու գարշահոտ սարայի հետ ու հեռացել
Դեպարդյեն Ռուսաստանը համեմատել է մեծ ու գարշահոտ սարայի հետ ու հեռացել

Նա վաճառել Ռուսաստանի իր բնակարանները:

Այժմ դերասանը իր ժամանակի մեծ մասն անց է կացնում Բելգիայում, ինչպես նաև խնամում է Ֆրանսիայի հարավում գտնվող իր խաղողի այգիները:

Հիշեցնենք, որ Դեպարդյեն ռուսական անձնագիր էր ստացել Պուտինի անմիջական հանձնարարականով՝ կինոյի բնագավառի նշանակալից ավանդի համար:

Դեպարդյեն Ռուսաստանը համեմատել է մեծ ու գարշահոտ սարայի հետ ու հեռացել
Դեպարդյեն Ռուսաստանը համեմատել է մեծ ու գարշահոտ սարայի հետ ու հեռացել
Դրանից հետո ֆրանսիացի դերասանին նվիրեցին 2 բնակարան, մեկը Սարանսկում, մյուսը՝ Գրոզնիում: Վերջինը գնահատվել էր 15 միլիոն ռուբլի:

25750 | 1
Facebook