Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ծանրամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Թաիլանդ

20:55, հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2019 թ.
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Թաիլանդ

Սեպտեմբերի 18-ից 27-ը Թաիլանդի Պատտայա քաղաքում կկայանա ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որին կմանակցեն նաև հայ ծանրորդները։ Այսօր մեր հավաքականն Ուկրաինայից մեկնել է Թաիլանդ՝ մրցատեղի։

Մեր հավաքականից առաջինը պայքարի մեջ կմտնի 59 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը։ Նա հարթակ դուրս կգա սեպտեմբերի 21-ին։

Հիշեցնենք՝ Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականները մրցատեղի են մեկնել հետևյալ կազմերով․

Կանայք՝ Իզաբելլա Յայլյան և Տաթև Հակոբյան,

Տղամարդիկ՝ Անդրանիկ Կարապետյան, Հակոբ Մկրտչյան, Դավիթ Հովհաննիսյան, Սամվել Գասպարյան, Սիմոն Մարտիրոսյան, Գոռ Մինասյան, Ռուբեն Ալեքսանյան։

2293 | 0
Facebook