Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Լիբերալիզմը հասարակության մեջ չպետք է վերափոխվի լկտիության». Արման Աբովյան

18:25, հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2019 թ.
«Լիբերալիզմը հասարակության մեջ չպետք է վերափոխվի լկտիության». Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես հասկանում եմ, որ պետությունն իր օրենսդրական կարգավորումներով թույլ է տալիս ազատականություն, բայց այդ լիբերալիզմը հասարակության մեջ չպետք է վերափոխվի լկտիության և ամենաթողության: Ես չեմ ուզում հավատալ օրերս հրապարակված այն տեղեկությանը, ըստ որի՝ սատանիստների և ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների խնջույք է տեղի ունեցել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շենքում: Այդ մասին հարցում եմ ուղարկել համապատասխան գերատեսչություն:
     Հ. Գ. Անհամբեր սպասում եմ պաշտոնական պատասխանի»։

2718 | 0
Facebook