Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՏՄ երկրները զգացել են ինտեգրման դրական ազդեցությունը․ Մատվիենկո

23:20, հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2019 թ.
ԵՏՄ երկրները զգացել են ինտեգրման դրական ազդեցությունը․ Մատվիենկո

Ողջունելով «Լրացել Է ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի հինգ տարին. դատարանի դերը» միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին՝ ՌԴ խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն իր ողջույնի խոսքում նշել է, որ Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) կայացել Է որպես ինտեգրացիոն միավորում, իսկ բոլոր անդամ պետությունները զգացել են ինտեգրման դրական ազդեցությունը: ՌԴ խորհրդի սահմանադրական հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կլիշասը կարծիք է հայտնել, որ անդամ երկրների փոխգործակցությունը ընդլայնվել է ֆինանսական ու բանկային ոլորտում, ինչպես նաև տրանսպորտի, արդյունաբերության ու բժշկության ոլորտում։

Սեպտեմբերի 19-20-ը Մինսկում անցկացվում է ԵՏՄ պայմանագրի հինգերորդ տարեդարձին նվիրված միջազգային խորհրդաժողովը, որին մասնակցում էին ավելի քան 200 մասնակից: ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրն ստորագրվել Է 2014 թվականի մայիսի 29-ին Ղազախստանի մայրաքաղաքում և ուժի մեջ Է մտել 2015 թվականի հունվարի 1-ին:

4762 | 1
Facebook