Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եվրոպան հոգնել է Ուկրաինայից․ Էստոնիայի նախագահ

17:20, հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2019 թ.
Եվրոպան հոգնել է Ուկրաինայից․ Էստոնիայի նախագահ

Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը «Европейская правда»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Եվրոպան հոգնել է Ուկրաինայից: Էստոնիայի ղեկավարը նշել է, որ ԵՄ-ը երկար տարիներ օգնություն է ցույց տալիս Ուկրաինային: Սակայն, ԵՄ-ը չի նկատում, որ Ուկրաինան վերածվում է ավելի քիչ կոռումպացված երկրի, և նրա տնտեսությունն ազատվում է այնպիսի երևույթից, ինչպիսին օլիգարխիան է։ «Ուկրաինայի նոր իշխանությունները պետք է ցույց տան, որ այժմ զարգացումը տեղի կունենա ավելի արագ տեմպերով»,-հայտարարել է Կալյուլայդը։

4535 | 0
Facebook