Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ ԿԲ-ն քննարկում է ԵՏՄ-ում միասնական կենսաչափական համակարգի ստեղծման հարցը

17:50, հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2019 թ.
ՌԴ ԿԲ-ն քննարկում է ԵՏՄ-ում միասնական կենսաչափական համակարգի ստեղծման հարցը

ՌԴ Կենտրոնական բանկը քննարկում է ԵՏՄ անդամ երկրների` Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Ռուսաստանի միջև միասնական կենսաչափական համակարգ ստեղծելու հնարավորությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԿԲ նախագահի առաջին տեղակալ Սերգեյ Շվեցովը՝ IOSCO կոմիտեի համաժողովում:

«Ռուսաստանում կա ծրագիր, որը թույլ կտա Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Ռուսաստանի միջև ֆինանսական միություն ստեղծել: Գործընթացը սկսվել է 5 տարի առաջ, այն դեռ շարունակվում է: Մենք նաև փորձում ենք ստեղծել մեկ կենսաչափական համակարգ, որպեսզի ապահովենք հասանելիությունը»,-հայտարարել է Շվեցովը:
     Սակայն հավելել է, որ այս գործընթացը կարճաժամկետ խնդիր չէ:

4367 | 0
Facebook