Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ահա այն ծրագիրը, որ պլանավորել են իրագործել «ժողովրդի սրտի» իշխանությունն ու ընդդիմությունը». Արթուր Ղազինյան

03:30, ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2019 թ.
«Ահա այն ծրագիրը, որ պլանավորել են իրագործել «ժողովրդի սրտի» իշխանությունն ու ընդդիմությունը». Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը սոցկայքի իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանը նշանակեց ԱԱԾ տնօրենի և ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարներ:

Սա վկայում է 2 բանի մասին.

1. Ամուլսարի հանքի բացման օպերացիան, իսկ ավելի ճիշտ բնապահպանների նկատմամբ ուժ կիրառելու գործը և դրա պատասխանատվությունը իրենց վրա կվերցնեն ժամանակավոր պաշտոնակատարները:

Ուժի կիրառումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի Հայաստանից բացակայելու օրերին՝ պատասխանատվությունից խուսափելու և երրորդական պաշտոնյաներին հետևանքների համար պատասխանատու կարգելու համար,

2. Փաշինյանն ԱԱԾ տնօրեն և ՀՀ ոտիկանապետ կնշանակվեն «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության կողմից նախաձեռնված հայտնի օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ բացարձակ ազատության և հայեցողության պայմաններում:

Ահա այն ծրագիրը, որ պլանավորել են իրագործել «ժողովրդի սրտի» իշխանությունն ու «ժողովրդի սրտի» ընդդիմությունը: «Ժողովրդի սրտի» իշխանության շահը պարզ է և հասկանալի, մնում է հասկանալ, թե որն է «ժողովրդի սրտի» ընդդիմության շահը:

Հ.Գ. Ամուլսարի պաշտպանների նկատմամբ ուժի կիրառումը համարում եմ անթույլատրելի, իսկ անհարկի և անհամաչափ ուժի կիրառման ամբողջ պատասխանատվությունը կրելու է անձամբ Նիկոլ Փաշինյանը»:

10392 | 1
Facebook