Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մեկնարկել է «Տավուշն աշխարհի աչքերով» միջազգային սիմպոզիումը

02:10, ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2019 թ.
Մեկնարկել է «Տավուշն աշխարհի աչքերով» միջազգային սիմպոզիումը

«Տավուշն աշխարհի աչքերով» միջազգային սիմպոզիումին մասնակցում են Հայաստանը ներկայացնող 7 և աշխարհի 17 երկրների 23 նկարիչներ: Միջոցառումը կազմակերպել է «Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամի տնօրեն, սիմպոզիումի հեղինակ և գլխավոր համակարգող Արմինե Թումանյանը, համակազմակերպիչն է Տավուշի մարզպետարանը:

Բացման արարողությանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադանը, ՄԱԶԾ-ի (UNDP) մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, այլ պաշտոնյաներ և հյուրեր:

-Շատ ուրախ եմ այս միջոցառման համար: Այն առանձնահատուկ և համապատասխան է Տավուշին՝ միջավայրին, որտեղ մենք ապրում ենք: Բնությունը շատ շռայլ է եղել՝ տալով մեզ այսպիսի հրաշք: 10 օր Տավուշում պետք է թևածի արվեստը: Մենք պետք է հատկապես արվեստի միջոցով շփվենք աշխարհի հետ,- ողջույնի խոսքում ասաց Հայկ Չոբանյանը:

Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը շնորհավորեց «Տավուշն աշխարհի աչքերով» նախաձեռնության համար, և իր խոսքում նշեց, որ Տավուշն աշխարհի աչքերում էլ կարող է լինել, ոչ միայն տեսնելու, այլ նաև կրելու:

Այնուհետև մասնակիցները՝ յուրաքանչյուրն իր երկրի դրոշով, Հաղարծին վանական համալիրից քայլեցին դեպի «Վանատուն» հյուրանոց, որտեղ բնակվելու և ստեղծագործելու են 10 օր:

Մեկնարկել է «Տավուշն աշխարհի աչքերով» միջազգային սիմպոզիումը
Մեկնարկել է «Տավուշն աշխարհի աչքերով» միջազգային սիմպոզիումը
Մեկնարկել է «Տավուշն աշխարհի աչքերով» միջազգային սիմպոզիումը
Մեկնարկել է «Տավուշն աշխարհի աչքերով» միջազգային սիմպոզիումը
2750 | 0
Facebook