Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դեռ ինչքան պիտի էս պիցցառուների զառանցանքները օդ պղտորեն». Լևոն Բարսեղյան

01:30, հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2019 թ.
«Դեռ ինչքան պիտի էս պիցցառուների զառանցանքները օդ պղտորեն». Լևոն Բարսեղյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կոյուղին պիտի վերադարձվի խողովակների մեջ:

Մի ցնցոտի արարած, ուրիշ բառ չգտա հարմար, պատկերացրեք՝ քամու դեմը, ագռավներին վախեցնելու համար դրված 60 տարվա խրտվիլակ, իր էջում անուղղակի կոչ է անում ոչնչացնել Բաց հասարակության հիմնադրամի Հայաստանի գրասենյակի տնօրենին: Կոչ անողն էլ է կին, հիմնադրամի տնօրենն էլ է կին: Անուղղակի է անում կոչը «վախտնա էլի, գլուխը տրորելու ...», այն հույսով, որ իրեն մեղադրանք չկարողանան ներկայացնել:

Հասկանում եմ, որ սերժիկներն ու գլայմաբեխաբարի պիցցառուները անբուժելի հիվանդ են իշխանազրկվելու բերումով, մոմպասը հանել են բերաններից, ջանք չեն խնայում կորցրածը ետ բերելու, բայց հասկանալով, որ էդ չլինելու բան է, թերակատար մալյարների, անդազահան բազազների ու էս կարգի խրտվիլակների հաչով են փորձում կշտանալ: Սնուցում են այս տիկնիկներին, որ հաչ կապեն ու իրենց խելքով արյուն պղտորեն, գնան գրասենյակի դեմը կապիկլամիշ լինեն, ոռերը պատռեն, 5 հոգով ցույց անեն, որ մասկվոսկի պրոպա***դոները գրեն. «100 հոգի ցույց են անում, հետզհետե մասնակիցները ավելանում են, էգուց չէ մյուս օրը՝ գրասենյակը փակելու են Հայաստանի իշխանությունները, որովհետև էլ դիմանալու չէ, ժողովորդի արդար պահանջն է...» և այլն: Սա հասկանալի է, դրանով էր նաև, որ ռեժիմը հակամարդկային էր:

Անհասկանալի է, թե ինչպես կարող է մարդը մարդուն ոչնչացնելու կոչեր անել, ինչ է, թե վերջինս մարդու իրավունք է պաշտպանում, կրթության իրավունք է պաշտպանում, արդարադատություն է ուզում բարեփոխել, կոռուպցիայի քոքն է ուզում տալ և այլն, ո՛չ մարդասպանություն է քարոզում, ո՛չ բյուջեն է ուտում, ո՛չ բռնություն է քարոզում, ո՛չ ընտրություններ է կեղծում, ոչ էլ հացդ է գողացել, այ խրտվիլակ: Թշնամի եք գտե՞լ, այ հայվաններ, մարտի մեկի հրաման տվողին եք գտե՞լ, թե՞՝ «ամայի տարածք» հանձնողի մորը: Կարո՞ղ է լինել այդպիսի հոգեգարություն, ո՞վ է հորինել այդ ֆաշիստական մոդուսը՝ մարդուն սպանել գաղափարների համար, ու ծծացրել էդ խրտվիլակների գանգատուփերի մեջ: Դեռ ինչքան պիտի էս պիցցառուների զառանցանքները օդ պղտորեն: Մինչև մի օր կամ իրենց կոչերը լուրջ ընդունեն, կամ մեկը ելնի իրենց գլուխը ջարդի՞:

Քանի համը չի ելել, բայց երևի ելել է արդեն, հարկ է, որ կոյուղին վերադարձվի իր խողովակների մեջ, իսկ իշխանությունը պիտի մահվան սպառնալիքը կամ կոչը գնահատի որպես այդպիսին, որովհետև ինքնադատաստանը անօրինական բան է մեր օրենքներով: Հետո ոչ ոք չասի, թե տեղյակ չէր:

Սա տվեք թող դավթյան կարմեն կոչվածը կարդա, կարդալ-պատմել, պատահական հարցնելու եմ :

Ձեր՝ Կինո Երևանի մայլի ազգային անվտանգության խորհրդի ջրմուղ-կոյուղու սանիտար-փականագործ»:

5765 | 0
Facebook