Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել մի աբսուրդային օրենքի նախագիծ». Սամսոն Գրիգորյան

22:40, չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2019 թ.
«ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել մի աբսուրդային օրենքի նախագիծ». Սամսոն Գրիգորյան

«Կասեցում» քաղաքացիական շարժման ղեկավար, գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ կառավարություն, ՀՀ ԱԺ անխտիր բոլոր պատգամավորներ.

ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել մի աբսուրդային օրենքի նախագիծ:
     Հոդվածներից մեկով պարտադրվում է, գնորդի կամ ստուգողի պահանջի դեպքում, վաճառքի գործարքը կատարել անկանխիկ, քարտային վճարման համակարգի միջոցով, այլապես սպասվում են խիստ տուգանքներ։
     Ներկա իրավիճակում, յուրաքանչյուր քարտային վճարումից բանկերը կատարում են 1,5-3% միջնորդավճար, 0.3% և ավելի գումարի կանխիկացման վճար, տարեկան և ամսական սպասարկման վճարներ։
     Համարում ենք՝ այս հոդվածը միտված է որոշ չինովնիկների կամ նրանց բարեկամների բանկերի հարստացման և ՓՄՁ ոլորտի հարստահարման նոր միջոց։
     Փաստացի գործարարի վրա բարդվում է պետական հարկերը գերազանցող, որոշ մարդկանց համար անձնական եկամուտ ապահովող վճարներ։
     Մեկ այլ հոդվածով Հունվարի 1-ից պարտադրվում է աշխատավարձերը վճարել միայն անկանխիկ։ Բոլորին է հայտնի բնակչության ստվար զանգվածի ֆինանսական վիճակը, վարկային բեռը, կալանքների և արգելանքների տակ գտնվող հաշիվները։ Սույն հոդվածով լուրջ հարված է հասցվում օրվա ապրուստը վաստակող մեծաքանակ մարդկանց, ում համար անկանխիկ աշխատավարձ ստանալն անհնար է։
     Պահանջում ենք նախագծի շտապ ետ կանչում, համարում ենք ժամանակավրեպ և հում։ Պահանջում ենք նախապես երկրում ապահովել ավելի լուրջ ֆինանսական իրադրություն, աղքատության կրճատում, բանկային բարձիթողի համակարգի կարգավորում, վարկային և միջնորդային ծառայությունների վերանայում, ինչից հետո ֆինանսներն ինքնըստինքյան կձգտեն անկանխիկ շրջանառության և հասարակ քաղաքացու գրպանից չեն հոսի օֆշորներ, կոռումպացված չինովնիկների և քրեաօլիգարխիկ նախկին համակարգի գրպանները։
     «Կասեցում» քաղաքացիական շարժում»:

4881 | 0
Facebook