Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես երեկ նշում էի Վանեցյանի հետ կապված, եթե իշխանությունը այլ տեղում օգտագործի պաշտոնաթող պաշտոնյաներին, կարող է որոշակի ժամանակ հետո վարկանիշային ձեռքբերում ունենալ:
Այս կանխատեսումս իրականություն է դառնում Օսիպյանի դեպքում: Վանեցյանը դեռևս մնում է միայն ֆուտբոլի ֆեդերացիայում:
Այնուամենայնիվ, քաղաքական գործընթացները կարող են որևէ կարգավիճակում Վանեցյանին էլ վերադարձնել իշխանություն, կարող են, ինչպես երեկ ենթադրել եմ, 3-րդ բևեռ ձևավորելու ճանապարհ հարթել, ստվերում թողնել կամ այլ՝ դեռևս ոչ տեսանելի ուղով տանել»: