Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Էդուարդ Աղաջանյանը՝ աղմկահարույց պաշտոնանկությունների մասին

20:55, չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2019 թ.
Էդուարդ Աղաջանյանը՝ աղմկահարույց պաշտոնանկությունների մասին

Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ վարչապետը աշխատանքից հեռացրել է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին և ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին՝ գոհ չլինելով իրենց աշխատանքից։

«Ուզում եմ ընդգծել, որ վարչապետն իր գեներալներին հնարավորություն է տվել հրաժարականի դիմումի տեքստ գրել», - ասաց նա:

Դիտարկմանը, թե եթե չի գոհացրել, ինչո՞ւ Վալերիյ Օսիպյանը նշանակվեց վարչապետի գլխավոր խորհրդական, Աղաջանյանն ասաց. «Նրանք չեն գոհացրել վարչապետին իրենց գործառույթների շրջանակներում, իրենց պաշտոնում, և վարչապետը նման որոշում է կայացրել, մասնավորապես, պարոն Օսիպյանին նշանակել իր խորհրդական, վստահաբար, այդ կարգավիճակում գտել է, որ օգտակար կլինի»։

Աղաջանյանը նշեց, որ դեռևս որոշում չկա, թե ովքեր են նշանակվելու ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոններում: Նրա խոսքով՝ նման հարց ՔՊ վարչության նիստում չի քննարկվել։

3757 | 0
Facebook