Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հրաժարականների աղմուկի մեջ աննկատ մնաց մի հույժ կարևոր իրադարձություն». Արթուր Ղազինյան

17:25, չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2019 թ.
«Հրաժարականների աղմուկի մեջ աննկատ մնաց մի հույժ կարևոր իրադարձություն». Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավարն Արթուր Ղազինյանը սոցկայքի իր էջում գրել է. «Հրաժարականների և պաշտոնանկությունների աղմուկի մեջ աննկատ մնաց մի հույժ կարևոր իրադարձություն. Մարտի 1-ի գործով հարցաքննության է հրավիրվել Արցախի նախագահ Բակո Սահակյանը։

Մի խնդրանք/հորդոր/պահանջ. կանգ առեք, չի կարելի, արդեն հատում եք կարմիր գծեր, որոնք կենսական անվտանգային նշանակություն ունեն ոչ միայն ներքին, այլև արտաքին անվտանգության համար։

Հուշեմ` կան միջպետական հարաբերությունների չափանիշներ, ըստ որոնց, անկախ եղբայրական պետության՝ Արցախի հանրապետության ղեկավարին չի կարող հարցաքննել այլ անկախ պետության որևէ մարմին: Անհաժեշտության դեպքում այլ պետության ներկայացուցիչները, բարի կամոք և պայմանավորվածության հիման վրա, կարող են հայցել այցելություն եղբայրական անկախ պետության ղեկավարի մոտ՝ մտերմիկ զրույցի։ Սթափվեք»:

10419 | 0
Facebook