Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 19 հոկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

Աշոտ Ահարոնյանը մանրամասներ է հայտնում Վ. Օսիպյանի պաշտոնանկության մասին

14:34, չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2019 թ.
Աշոտ Ահարոնյանը մանրամասներ է հայտնում Վ. Օսիպյանի պաշտոնանկության մասին

Քիչ առաջ ավարտվեց Վալերի Օսիպյանի հանդիպումը ոստիկանության ղեկավար կազմի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Պարոն Օսիպյանը շնորհակալություն հայտնեց ոստիկանության բոլոր ծառայողներին իրենց կատարած աշխատանքի համար»,-նշեց Ահարոնյանը:

Նա այլ մանրամասներ չհաղորդեց նիստից՝ պարզաբանելով, որ նախկին ոստիկանապետը միայն շնորհակալական խոսքեր է ասել ոստիկանության ծառայողներին:

Ըստ Ահարոնյանի՝ հանդիպման ընթացքում Օսպիյանը ոչնիչ չի ասել իր պաշտոնանկության պատճառների մասին:

«Օսիպյանը հայտնեց, որ ցանկացած պահի, եթե իր կարիքը լինի՝ իր գիտելիքը, փորձը, պատրաստ է ոստիկանությանը նեցուկ լինել»,-հայտնեց ոստիկանության լրատվության վարչության պետը:

Նշենք, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնը կստանձնի ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը

| | |
6537 | 0
Facebook