Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

Զոհրապ Մնացականյանը Լատվիայում ներկայացրել է ԼՂ հարցով հայկական կողմի մոտեցումներն ու դիրքորոշումը

12:25, չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2019 թ.
Զոհրապ Մնացականյանը Լատվիայում ներկայացրել է ԼՂ հարցով հայկական կողմի մոտեցումներն ու դիրքորոշումը

Երեկ կայացավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Ռիգա:

Նախարարը հանդիպել է Լատվիայի փոխվարչապետ, ՊՆ նախարար Արտիս Պաբրիկսին:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական կայքը, զրուցակիցները դրական են գնահատել հայ-լատվիական դինամիկ զարգացող հարաբերությունները՝ վերահաստատելով փոխադարձ պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու փոխգործակցության դեռևս չիրացված ներուժի լիարժեք իրացման և երկկողմ օրակարգի առավել ընդլայնման ուղղությամբ: Կողմերը նշեցել են, որ հայ-լատվական հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի ու փոխըմբռնման վրա և ուղենշել տարբեր մակարդակներում երկխոսության ակտիվացման ուղղությամբ ձեռնարկվելիք հետագա քայլերը:

Անդրադառնալով պաշտպանության ոլորտում համագործակցությանը՝ Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ առկա է ինչպես ՆԱՏՕ, այնպես էլ անդամ պետությունների հետ արդյունավետ համագործակցության օրակարգ, որի շարժիչ ուժը Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրն է։ Բարձր է գնահատվել Աֆղանստանում և Կոսովոյում հայ խաղաղապահների մասնակցությունը։ ԱԳ նախարար Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու և ընդլայնելու իր ներդրումը խաղաղության պահպանման և մարդասիրական գործողությունների միջազգային ջանքերում:

Լատվիայի փոխվարչապետի խնդրանքով՝ Հայաստանի ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ Հայաստանի դիրքորոշումը։

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին՝ ԱԳ նախարար Մնացականյանը ներկայացրել է հայկական կողմի մոտեցումներն ու դիրքորոշումը՝ առանձանահատուկ շեշտելով խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման և ամրապնդման կարևորությունը:

| | |
668 | 0
Facebook