Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Այսօր սպասվում է Վալերիյ Օսիպյանի պաշտոնանկությունը

10:10, չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2019 թ.
Այսօր սպասվում է Վալերիյ Օսիպյանի պաշտոնանկությունը

ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի պաշտոնանկությունից հետո հանրության շրջանակներում լուրեր տարածվեցին առ այն, որ հերթը հասել է Վալերիյ Օսիպյանին։ Բանն այն է, որ հեղափոխությունից հետո հանրությունն այդպես էլ չէր ընդունում վերոնշյալ երկու անձանց ներկայությունը նոր Հայաստանի պաշտոնյաների շարքերում։ Այդ սխալը հասկացավ նաև վարչապետ Փաշինյանը։ Ահա, երեկվանից, լուրեր են շրջանառվում, որ, իշխող կուսակցությունը որոշել է այլևս չձգձգել հարցը և հերթը հասել է ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին։ Ասում են` վերջինը ևս որոշակի դիմադրություն է ցույցադրում նախկին պաշտոնյաներին բերման ենթարկելու գործում։ Համաձայն շրջանառվող լուրերի, Օսիպյանն ուժային գործողություններ է կիրառում նախկինում մանր հանցագործությունների մեջ կասկածվող անձանց բերման ենթարկելու գործում, սակայն, նման գործողություններ չի թույլատրվում նախկին պաշտոնյաների և օլիգարխների դեմ։ Ասում են նաև, որ իշխող կուսակցությունը կասկածում է, որ Օսիպյանը տեղեկություններ է փոխանցում վերջիններին՝ իրենց դեմ սպասվող գործողությունների մասին, որի արդյունքում վերջինները հեռանում են երկրից կամ ձեռնարկում որոշակի դիմադրություն։

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
12725 | 1
Facebook