Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2019 թ.

Թերթերի տեսություն

Բակո Սահակյանին հարցաքննության են կանչել. «Ժողովուրդ»

09:40, չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2019 թ.
Բակո Սահակյանին հարցաքննության են կանչել. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Մարտի 1»-ի անջատված մասով նախաքննական մարմինը գեներալ-մայոր Սամվել Կարապետյանին (Օգանովսկուն) կրկին հարցաքննության է հրավիրել: Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն` ՀՔԾ-ն ծանուցումով հարցաքննության է հրավիրել նաև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին:

«Ժողովուրդ» օրաթերթը այս տեղեկությունը պարզելու նպատակով նախ դիմեց Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանին` հարցնելով, թե արդյոք Բակո Սահակյանը ստացել է ծանուցում հարցաքննության ներկայանալու համար: Դավիթ Բաբայանը պատասխանեց, թե տեղյակ չէ:

Թեև նախաքննական մարմինը հրաժարվեց պատասխանել` արդյոք ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին կանչել են հարցաքննության, թե՝ ոչ, արդյոք Սամվել Կարապետյանը եկել է նախաքննական մարմին և ի վերջո, հաջողվեց արդյոք Վիտալի Բալասանյանին ՀՔԾ-ում հարցաքննել, սակայն «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել «Մարտի 1»-ի անջատված մասով քննությունից:

Մասնավորապես՝ օրաթերթը պարզել է, թե նախաքննական մարմինը «Մարտի 1»-ի քրեական գործի անջատված մասով քննությունը կոնկրետ ինչ ուղղությամբ է տանում:

Մեզ հասած տեղեկություններով` հարցաքննության հրավիրած անձանցից հետաքրքրվել են, թե Արցախից եկած զորամիավորումներին որտեղից և ինչ զենք են տվել, ինչ գումար են բաժանել:

Մեզ հասած լուրերով` հարցաքննվածները նախաքննական մարմնի հարցերին պատասխանել են, թե Արցախում պայմանագրային զինծառայողներ են եղել, որոնք մարտի 1-ին 2-ին աշխատավարձ պիտի ստանային, սակայն չեն ստացել, որովհետև Երեւանում ծավալված իրադարձությունների հետ կապված նրանց բերել են մայրաքաղաք:

Ուստի այն գումարը, որ տվել են Երևանում, եղել է իրենց հասանելի աշխատավարձը, որը չէին հասցրել ստանալ Արցախում: Սակայն նկատենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախաքննական մարմինը փաստեր ունի, որ պայմանագրայիններին իրենց հասանելիք աշխատավարձից շատ ավելի գումար են տվել»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

| | |
3410 | 0
Facebook
COMMENT.am