Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ո՞վ կփոխարինի Վալերի Օսիպյանին. «Ժողովուրդ»

09:20, չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2019 թ.
Ո՞վ կփոխարինի Վալերի Օսիպյանին. «Ժողովուրդ»

«Երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել նաև ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխող կուսակցության վարչությունում քննարկվում է Օսիպյանին փոխարինողի մեկ հավակնորդի` Վիլեն Գաբրիելյանի, համացանցում հայտնի «Նավակ ճոճողի» թեկնածությունը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ կայացած Անվտանգության խորհրդի նիստում, ի թիվս այլ հարցերի, վճռվել է նաև ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետագա պաշտոնավարման հարցը: Ըստ այդմ՝ որոշում է կայացվել, որ նա պետք է հեռանա»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

7838 | 0
Facebook