Խնդրում ենք սպասել...

Համացանց

Աջափնյակի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանը ազատման դիմում է ներկայացրել

00:25, չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2019 թ.
Աջափնյակի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանը ազատման դիմում է ներկայացրել

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է. «Իմ աշխատանքից ազատման դիմումը էս թեմաների հետ կապ չունի:

ՀԳ. Փնտրում եմ աշխատանք»։

Նշենք, որ ամիսներ առաջ՝ մարտի կեսերին Արամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջում տեղ գտած նմանատիպ մեկ այլ գրառում սկանդալի առիթ էր դարձել: Գրառման մեջ ասվում էր. «Երկուշաբթի գրում եմ դիմումս։ Ցանկություն չունեմ աշխատելու անթասիբ ու անինքնասեր ղեկավարի հետ»:

Այս գրառումը, սակայն, կարճ ժամանակ անց հեռացվել էր նրա էջից, և հրապարակվել էր նոր գրառում. «Ժողովուրդ ջան, հեռախոսս գողացել են։
     Ես շատ լավ, շատ ջեմ հարաբերությունների մեջ եմ վարչական շրջանի ղեկավարի հետ։
     Ներողություն եմ խնդրում թյուրիմացության համար։

Մեղավորները անպայման կպատժվեն»:՝

Ավելի ուշ նրա այս գրառումը ևս հեռացվել էր:

4314 | 0
Facebook