Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

90-ամյա ծերունին սոխ մշակելիս գանձ է գտել

22:30, երեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2019 թ.
90-ամյա ծերունին սոխ մշակելիս գանձ է գտել

Չեխական հնագույն հողը բազում գանձեր է թաքցնում իր մեջ, որոնք ժամանակ առ ժամանակ բառացիորեն ոտքերի տակ են հատնվում: Այդպիսի մի դեպք էլ գրանցվել է վերջերս Չելիվո ավանում: Տեղի բնակիչներից մեկն իր հողամասում աշխատելիս հայտնաբերել է ոսկյա և արծաթյա մետաղադրամներով թաղար:

«Այն տարածքում, որտեղից հայտնաբերվել են գանձերը, ես երկար տարիներ սոխ եմ ցանել: Այս տարի էլ սոխը հանելիս նկատեցի մի մետաղադրամ: Մի քիչ այնկողմ՝ ևս մեկը: Հաջորդ օրը ես վերցրեցի բահն ու սկսեցի փորել հողը: Ոչինչ չգտա: Նորից փորձեցի ու գտա 5 մետաղադրամ: Սկսեցի այստեղ ու այնտեղ փորել, մինչև որ գտա գանձը»,- պատմել է 90-ամյա Միրոսլավ Յուրնիչեկը: Ծերունին ու իր որդին ինքնուրույն չեն հանել գանձն, այլ կանչել եմ մասնագետների, որոնք անչափ ուրախ են եղել, որ կարողացել են փաստագրել գանձի դուրս բերումը հողից: Ընդհանուր առմամբ գտնվել է 583 մետաղադրամ, որոնք 500 տարուց ավելի թաքնված են եղել հողի մեջ: Մետաղադրամները հատվել են 1350-1455 թվականներին: Գիտնականները բացատրել են, որ 15-րդ դարում այդ գումարով կարելի կլիներ գնել 2 ձի կամ 2 թուր կամ էլ 6 կով:

Այժմ գանձերը գտնվում են թանգարանում, իսկ գտածոյի հեղինակն ստացել է դրամական պարգև:

90-ամյա ծերունին սոխ մշակելիս գանձ է գտել
90-ամյա ծերունին սոխ մշակելիս գանձ է գտել
90-ամյա ծերունին սոխ մշակելիս գանձ է գտել
90-ամյա ծերունին սոխ մշակելիս գանձ է գտել
30464 | 0
Facebook