Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ապօրինի որսի դեպք է բացահայտվել

21:15, երեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2019 թ.
Ապօրինի որսի դեպք է բացահայտվել

Սեպտեմբերի 16-ին ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ ստուգայց են իրականացրել բաժնի սպասարկման տարածքում՝ բացահայտելով ապօրինի որսի դեպք։ Ապօրինի որս կատարելու կասկածանքով բաժին հրավիրված 43-ամյա տղամարդը ներկայացրել է որսված հինգ կաքավ։ Տղամարդը որսորդմիության անդամ է, զենքն էլ օրինական, սակայն կաքավի որս կատարելը թույլատրվում է նոյեմբեր ամսից։

Ապօրինի որսի փաստով ոստիկանության Սիսիանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Ապօրինի որսի դեպք է բացահայտվել
6922 | 1
Facebook