ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը խոշոր որոգայթ է լարել Սիրիական արաբական բանակի զինվորների նկատմամբ, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 10 զինվոր: Այս մասին հայտնում է Al-Masdar News-ը: Հոմս նահանգի Համիմա շրջանում ահաբեկիչները անակնկալ հարձակում են գործել անապատում գտնվող զինվորների վրա: Հաղորդվում է, որ զոհերի թվում կան նաև Սիրիայի արաբական բանակին աջակցող «Պաշտպանության ազգային բանակի» զինվորներ:
Այս տարվա գարնանից ի վեր սա ԴԱԻՇ-ի առաջին լայնամասշտաբ հարձակումն էր: Դեյր էզ-Զորում կառավարական զորքերի հաստատումից հետո ահաբեկիչները քաշվել են Պալմիրայի մոտակայքի քարանձավները, որտեղ նրանք պաշտպանվում են ավիահարվածներից ու պատրաստվում նորանոր հարձակումների: