Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 20 հոկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Ինքն առնվազն Նիկոլի կողմից մեղադրվել է փեսա միշիկի հետ մութ խաղերի մեջ լինելու համար». Նաիրի Բադալյան

19:29, երեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2019 թ.
«Ինքն առնվազն Նիկոլի կողմից մեղադրվել է փեսա միշիկի հետ մութ խաղերի մեջ լինելու համար». Նաիրի Բադալյան

Փաստորեն ոնց հասկացա «Ազատությանը» տված շատ կարճ հարցազրույցում վանեցյանի բացատրություններից, հարցազրույցի հիմնական մեխերն այն էր, որ երեկվա դուռը շրխկացնող ու Նիկոլին անլուրջ, անհավասարակշիռ ու երկրի համար վտանգավոր մարդ հայտարարող հայտարարության հեղինակն ինքն է ու նաև, որ փորձում էր համոզել, թե ինքը փեսա միշիկի հետ ոչ մի կապ չունի։
     Ու որ նա նաև փաստացիորեն հրաժարվեց մեկնաբանել իր ու Նիկոլի հարաբերությունները։

Այս երեք հանգանանքների հանրագումարը կարող է նշանակել, որ ինքը առնվազն Նիկոլի կողմից մեղադրվել է փեսա միշիկի հետ միասին ինչ-որ մութ խաղերի մեջ։ Իսկ եթե ասվածին էլ ավելացնում ենք գործող անձանց ինքնությունները (կգբ-ի պետ ու վերջերս գերակտիվացած փեսա միշիկ), կարելի է եզրակացնել, որ երեկ վանեցյանի պաշտոնազրկումով Նիկոլն իրեն իշխանազրկելու հեղաշրջման լուրջ փորձ է կանխել։

Ի դեպ, ես նախկինում էլ եմ առիթներ ունեցել ասելու, որ Նիկոլը միշտ վճռական ու անվրեպ է գործում բացառապես այն իրավիճակներում, երբ իր անձնական շահի խնդիր կա սեղանին։ Բոլոր մյուս դեպքերում, երբ հարցը հանրային ու պետական շահերին է առնչվում, նա, որպես կառավարիչ, բացարձակապես գոյություն չունի»:

| | |
7358 | 1
Facebook
COMMENT.am