Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 20 հոկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

ԵՄ-ը դատական գործընթաց է սկսում Հունգարիայի դեմ

17:50, երեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2019 թ.
ԵՄ-ը դատական գործընթաց է սկսում Հունգարիայի դեմ

Բրյուսելում սկսվել է մեկ տարի առաջ Հունգարիայի դեմ Եվրախորհրդարանի նախաձեռնած կարգապահական վարույթի քննումը: ԵՄ նախարարների սեպտեմբերի 16-ի հանդիպմանը ներկայացվել է զեկույց, որում նշվում է, որ Հունգարիայում տեղի են ունենցել ԶԼՄ-ների ազատության սահմանափակումներ, փոխվել է Ընտրական օրենսգիրքը, ճնշումներ են գործադրվել հասարակական ինստիտուտների վրա, փակվել է Կենտրոնական-Եվրոպական համալսարանը:

Գերմանիան և Ֆրանսիան Հունգարիայի իշխանություններին կոչ են արել տրամադրել ապացույցներ՝ առ այն, որ իրենց դեմ առաջ քաշված մեղադրանքները՝ եվրոպական արժեքների հանդեպ անհարգալից վերաբերվելու և իրավական պետության սկզբունքները խախտելու վերաբերյալ, ոչ իրավաչափ են:

Ֆրանսիայի պետքարտուղար Ամելի դե Մոնշալենը նշել է, որ Եվրախորհրդարանի` Բուդապեշտի քաղաքականության վերաբերյալ զեկույցի քննադատական դրույթները անհանգստացնող են» և Բուդապեշտին կոչ Է արել պատասխանել մեղադրանքներին:

Հունգարիայի կառավարությունն իր հերթին վերահաստատել է իր դիրքորոշումը՝ պնդելով, որ Եվրահանձնաժողովի նախաձեռնած «տուգանային գործընթացը» «քաղաքական դրդապատճառ ունի և շատ առումներով՝ բովանդակությամբ սխալ է»:

Նշվում է, որ ԵՄ Նախարարների Խորհրդի կողմից տուգանային ընթացակարգի առաջին փուլը համարվող պաշտոնական նախազգուշացման համար անհրաժեշտ է Եվրամիության 28 երկրներից 22-ի աջակցությունը, սակայն մի շարք արևելաեվրոպական երկրներ դեմ են հանդես են գալիս դրան:

| | |
2304 | 0
Facebook