Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 17 հոկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

«Ակնհայտ է, որ ես հիմա ինչ-որ մեկից պետք է գումար վերցնեմ. ես կյանքում պարտքեր չեմ արել». Ռ. Քոչարյան

16:05, երեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2019 թ.
«Ակնհայտ է, որ ես հիմա ինչ-որ մեկից պետք է գումար վերցնեմ. ես կյանքում պարտքեր չեմ արել». Ռ. Քոչարյան

«Ես միանում եմ իմ փաստաբաններին՝ ապասառեցնել իմ հաշիվները: Եթե չեք ապասառեցնում, ապա ուրիշ վիճակ է: Ես չգիտեմ ինչ եմ ասել, ես չգիտեմ ինչ եք մտադրված անել»,- այսօր Շենգավիթի նստավայրում՝ դիմելով դատարանին, ասաց Մարտի 1-ի գործով անցնող առանցքային մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով դատավոր Աննա Դանիբեկյանի դիտարկմանը, թե փաստաբանների կողմից չի հստակեցվում գրավի չափը:

«Փաստն այն է, որ իմ և իմ ընտանիքի հաշիվները նույնպես սառեցված են: Ակնհայտ է, որ ես հիմա ինչ-որ մեկից պետք է գումար վերցնեմ: Ես կյանքում պարտքեր չեմ արել»,- ասաց Քոչարյանը:

Փաստաբան Հայկ Ալումյանը հավելեց, որ դատարանը պետք է որոշի գրավի չափը: «Ես գտնում եմ, որ դատարանը պետք է որոշի գումարի չափը: Նաև, թե որ չափն է, որը կարող է ամբողջությամբ չեզոքացնել վտանգները: Եթե կկարողանա այդ չափը վճարել՝ դուրս կգա, չի կարողանա վճարել՝ դուրս չի գա»:

Հիշեցնենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում որոշում կայացվեց «Մարտի 1»-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին թողնել կալանքի տակ:

| | |
19674 | 2
Facebook