Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը Saudi Aramco օբյեկտների վրա գրոհներում մեղադրել է Իրանին

16:20, երեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2019 թ.
Թրամփը Saudi Aramco օբյեկտների վրա գրոհներում մեղադրել է Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի անցած շաբաթվա վերջին նավթային օբյեկտների վրա հարձակումները, կարծես` մատնանշում են Իրանին, սակայն հավելել է՝ դեռևս վաղ է ամբողջովին վստահ լինելու համար:
     «Այոʹ, կարծես թե այդպես է»,- հայտարարել է Թրամփը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
     ԱՄՆ-ը որևէ երկրի հետ պատերազմ չի ցանկանում, սակայն պատրաստ է օգնել իր դաշնակցին, երբ վստահ կլինի, թե ով է այդ հարձակումների պատասխանատուն, ասել է Թրամփը: ԱՄՆ նախագահը նաև կարծում է, որ դիվանագիտությունը դեռևս կարող է իր դրական դերը խաղալ Իրանի շուրջ իրավիճակի զարգացման գործում, իսկ Թեհրանը, ամեն դեպքում, ցանկանում է համաձայնագիր կնքել Վաշինգտոնի հետ:

3766 | 0
Facebook