Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինը Սաուդյան Արաբիային առաջարկել է С-300 և С-400 ձեռք բերել

15:50, երեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2019 թ.
Պուտինը Սաուդյան Արաբիային առաջարկել է С-300 և С-400 ձեռք բերել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է օգնել Սաուդյան Արաբիային պաշտպանել սեփական երկիրը, եթե նրա ղեկավարությունը որոշի ձեռք բերել ռուսական սպառազինություն, հայտնում է РИА Новости գործակալությունը: «Ինչ վերաբերվում է Սաուդյան Արաբիայի պաշտպանությանը, ապա Սուրբ Ղուրանում ասվում է, բացի քո ցեղի պաշտպանությունից, բռնության ցանկացած տեսակի անթույլատրելիության մասին։ Որպեսզի պաշտպանեք «ձեր ցեղը», ինչ-որ այլ երկրից, մենք պատրաստ ենք Սաուդյան Արաբիային տրամադրել համապատասխան օգնություն, և դա բավարար է Սաուդյան Արաբիայի քաղաքական ղեկավարության համար իմաստուն պետական որոշում կայացնել, ինչպես նրանց ղեկավարներն արեցին վերջին ժամանակներում` ձեռք բերելով С-300 և Էրդողանն արեց՝ Ռուսաստանից ձեռք բերելով վերջին սերնդի С-400 «Триумф» ՀՕՊ համակարգերը, որոնք հուսալիորեն կպաշտպանեն Սաուդյան Արաբիայի ցանկացած ենթակառուցվածք»,- հայտարարել է Պուտինը:
     Պուտինը նաև հաստատել է, որ Թուրքիայի և Իրանի ղեկավարների հետ Անկարայում կայացած գագաթնաժողովի ընթացքում չի քննարկվել սաուդյան նավթային օբյեկտների վրա հարձակման հետ կապված իրավիճակը:

3530 | 0
Facebook