Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վանեցյանի հայտարարությունը հեռուն գնացող է». Էդմոն Մարուքյան

14:45, երեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2019 թ.
«Վանեցյանի հայտարարությունը հեռուն գնացող է». Էդմոն Մարուքյան

«Վանեցյանի հայտարարությունը հեռուն գնացող է։ Այդ հայտարարությամբ, կարծում եմ, նա սկիզբ է դնում իր քաղաքական գործունեությանը և փորձելու է քաղաքական գործունեության մեջ շարունակել գործը։ Հիմա դա կլինի կուսակցություն ստեղծելու միջոցով, թե ինչ ձևով… այդ հայտարարության մեջ դա եմ տեսնում», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Ըստ նրա՝ ԼՀԿ-ի համար Ա.Վանեցյանի հրաժարականի որոշումն անակնկալ է եղել։ ԼՀԿ –ական մեկ այլ պատգամավոր՝ Մանե Թանդիլյանն հավելեց , որ Ա.Վանեցյանը գործադիր իշխանության ամենավարկանիշային գործիչներից մեկն էր։Նրա խոսքով՝ Վանեցյանի հայտարարությունը վկայում է այն մասին, որ նա իր համար բավականին երկարաժամկետ նպատակներ է նախանշել:

5314 | 0
Facebook