Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ԱԱԾ հաջորդ տնօրենի համար սպայական պատվից առավել վեր պիտի լինի ազգային շահը». Գ. Գալստյան

03:30, չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2019 թ.
«ԱԱԾ հաջորդ տնօրենի համար սպայական պատվից առավել վեր պիտի լինի ազգային շահը». Գ. Գալստյան

ՀՀ պետական կառավարման ակադեմիայում Ուսանողական գիտական ընկերության նախագահ, քաղաքագետ Գևորգ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գերադասելի կլինի, որ ԱԱԾ հաջորդ տնօրենի համար սպայական պատվից առավել մեծ նշանակություն ունենան ազգային ինքնությունն ու շահը: Անշուշտ, կառույցի անունը խոսուն է, մնում է, որ այն արտացոլի կառույցի գործունեությունը: Անչափ կարևոր է, որ ԱԱԾ հաջորդ տնօրենը ջանա կառույցը տանել ինստիտուցիոնալացման ճանապարհով` զերծ մնալով հասարակության որոշ հատվածների սրտահույզ համակրանքին արժանանալու գայթակղությունից»:

4504 | 1
Facebook