Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մեկնարկեց «Թումանյանական հեքիաթի օր» 14-րդ միջազգային փառատոնը

14:10, երեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2019 թ.
Մեկնարկեց «Թումանյանական հեքիաթի օր» 14-րդ միջազգային փառատոնը

Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոն ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանը արդեն տասնչորսերոդ տարին է, ինչ Հայաստանում անցկացնում է «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային ամենամյա փառատոնը: Այն նպատակ ունի ամրապնդել Հայաստանի միջազգային մշակութային կապերը, աշխուժացնել մշակութային կյանքը մարզերում, հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում, աջակցել երեխաների գեղագիտական դաստիարակությանը, նպաստել Թումանյանի և իր ստեղծագործությունների հանրահռչակմանը:

Այս տարի փառատոնը նվիրված է հայ մեծանուն գրող, մանկագիր և մանուկների մեծ բարեկամ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2018-2019թթ. օրացույցում: ՀՀ Վարչապետի կարգադրությամբ ստեղծված է կառավարական հանձնաժողով:

2183 | 0
Facebook