Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Իմ քայլի» պատգամավորները խուսափում են մեկնաբանել Արթուր Վանեցյանի պաշտոնանկությունը

12:30, երեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2019 թ.
«Իմ քայլի» պատգամավորները խուսափում են մեկնաբանել Արթուր Վանեցյանի պաշտոնանկությունը

«Հստակ է, որ պարոն Վանեցյանն, ըստ էության, չի համապատասխանել այն ակնկալիքներին, որը նրա նկատմամբ ունեցել է քաղաքական մեծամասնությունը»,-այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն՝ անդրադառանալով Արթուր Վանեցյանի՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատմանը:

Պատգամավորն այլ մանրամասներ չներկայացրեց՝ նշելով, որ վերոնշյալ թեմայով հավելյալ մեկնաբանություններ չունի, փոխարենը նա պարբերաբար հղում էր անում ՀՀ վարչապետի խոսնակի հայտարարությանը:

«Իմ քայլի» պատգամավորները պնդում են, որ իրենք որևէ տեղեկություն չունեն Վանեցյանի պաշտոնանկության վերաբերյալ:

«Իմ քայլից» Սուրեն Գրիգորյանն, օրինակ, ճեպազրույցի ժամանակ ասաց. «Ինձ հարցնում եք՝ դուք չե՞ք ուզում պարզել պատճառները: Անկեղծ, ժողովուրդ ջան, չէ, չեմ ուզում պարզել: Ինձ համար տրված մեկնաբանությունները բավարար են»:

2639 | 0
Facebook