Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Փաշինյանն ավելի է մոտեցնում սեփական քաղաքական կարիերայի ավարտը». Հայկ Մարտիրոսյան

10:20, երեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2019 թ.
«Փաշինյանն ավելի է մոտեցնում սեփական քաղաքական կարիերայի ավարտը». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյան-Վանեցյան ապահարզանը շատ նման է Թրամփ-Քոմի (Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին ղեկավար) ապահարզանին, որ հաջորդեց կարճ սիրախաղին, բայց ավարտվեց խոր և փոխադարձաբար ավերիչ թշնամանքով:

Ակնհայտ է, որ Փաշինյանն ու իր աճեցրած հետախույզ-աստղը բաժանվում են որպես անհաշտ հակառակորդներ: Դա նոր իրավիճակ է ստեղծելու ներքաղաքական դաշտում, որտեղ նոր ազդեցիկ դիրքեր է ստանալու ԱԱԾ նոր տնօրենը:

Ամեն դեպքում, զոհաբերելով իր երբեմնի դաշնակիցներին և նորանոր հզոր թշնամիներ ստեղծելով իր համար, Փաշինյանն ավելի է մոտեցնում սեփական քաղաքական կարիերայի ավարտը»:

7186 | 2
Facebook