Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մխիթարյանի տրանսֆերն օգնել է 13-ամյա տղայի հայտնաբերմանը

00:15, երեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2019 թ.
Մխիթարյանի տրանսֆերն օգնել է 13-ամյա տղայի հայտնաբերմանը

Հայաստանի ազգային հավաքականի ավագ և հռոմեական «Ռոմա»-ի նորեկ Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիր կնքելու վերաբերյալ տեսանյութի հրապարակման ընթացքում հայտարարվել էր 13-ամյա քենիացի տղայի որոնման մասին։ Այսօր հայտնի է դարձել, որ տղան հայտնաբերվել է և նրա հետ ամեն ինչ կարգին է։ Երեխան արդեն վերամիավորվել է ընտանիքի հետ։

Ի դեպ, երեխան հայտնաբերվել է Մխիթարյանի նորամուտի խաղի օրը, որի ընթացքում Հենրիխը դարձավ գոլի հեղինակ։

5087 | 0
Facebook