Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բայց չէ՝ ԱԱԾ-ն գտնում էր, որ պետք չէր շտապել ու թե բա՝ կանգ առ». Ս. Սաֆարյան

00:10, երեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2019 թ.
«Բայց չէ՝ ԱԱԾ-ն գտնում էր, որ պետք չէր շտապել ու թե բա՝ կանգ առ». Ս. Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՍԴ մեկ դատավոր՝ Վահե Գրիգորյանը մինչև Հրայրի որոշումը հիմնավոր կասկածի տակ է դնում դրա օրինականությունն ու 5 դատավորի մասնակցությունը գործի քննությանը: Երկու դատավոր հատուկ կարծիք է գրում, ըստ որում՝ նրանցից մեկը ավելի այլանդակ է նախշում, թե ՍԴ-ն ցուցաբերել է անհասկանալի շտապողականությունը գործը քննելու ու որոշում ընդունելու առումով, ասել է թե՝ անհասկանալի շահագրգռություններ կան: Նորմալ երկրում ԱԱԾ-ն առանց ավելորդ աղմուկի արդեն պետք է պարզած լիներ, թե այդ ինչ շահեր ու ազդեցություններ են ստեղծել այդ անհասկանալի շտապողականությունը... Բայց չէ՝ ԱԱԾ-ն գտնում էր, որ պետք չէր շտապել ու թե բա՝ կանգ առ...
     Մեկ վառ օրինակ մեկ չբացահայտված հանցագործությունից»:

20250 | 0
Facebook