Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայ բռնցքամարտիկները հաղթեցին իրենց մրցակիցներին

22:10, երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ.
Հայ բռնցքամարտիկները հաղթեցին իրենց մրցակիցներին

Եկատերինբուրգում ընթացող աշխարհի առաջնությունում այսօր ռինգ դուրս եկած Հայաստանի 2 բռնցքամարտիկներն էլ հաղթանակ տարան: 75 կգ քաշային Արման Դարչինյանը հաղթեց Սլովակիայի, իսկ գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը՝ Ավստրիայի ներկայացուցչին:

Դարչինյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ, իսկ Հովհաննիսյանը 1/8 եզրափակիչ:
     Մեր երկու բռնցքամարտիկներն էլ հաղթեցին մրցավարների միաձայն որոշմամբ՝ 5:0 հաշվով:

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակչի համար կպայքարեն նաև 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը:

2565 | 0
Facebook