Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վարչապետի մամուլի քարտուղարը՝ Վանեցյանի հայտարարության մասին

21:10, երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ.
Վարչապետի մամուլի քարտուղարը՝ Վանեցյանի հայտարարության մասին

Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ սեպտեմբերի 16-ի հայտարարությանը։ «Արմենպրես»-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանի Վանեցյանի հայտարարությունը՝ Վլադիմիր Կարապետյանը, մասնավորապես, պատասխանել է. «Պետք է պարզել, թե ով է գրել Արթուր Վանեցյանին վերագրվող այդ տեքստը: Հույս ունենք՝ դրա հեղինակը քրեական պատասխանատվությունից «թյուրիմացաբար» խուսափած կոռուպցիոներների PR գրասենյակները չեն: Գեներալ Վանեցյանին հորդորում ենք չկորցնել սպայի արժանապատվությունը, որին ինքը հղում է անում»։

11873 | 1
Facebook