Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանում 39-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնին

20:50, երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ.
Երևանում 39-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնին

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 39-ամյա Էդգար Դ.-ն իր վարած Mitsubishi մակնիշի 11 ԼԼ 909 համարանիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում՝ 2/8 հասցեի դիմաց, վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 79-ամյա Ռ.Ս.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, այնուհետև Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, որտեղ վերջինը ժամեր անց մահացել է:

3035 | 0
Facebook