Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Գյումրու տնակներում ապրող ընտանիքների հանդեպ կառավարության պարտավորություններին

16:30, երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ.
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Գյումրու տնակներում ապրող ընտանիքների հանդեպ կառավարության պարտավորություններին

«Կան մարդիկ, որոնք ստացել են բնակարաններ, հետո ինչ-ինչ պատճառներով վաճառել են ու վերադարձել այդ տնակում ապրելու: Մենք պետք է հասկանանք, թե այդ տնակներում ապրող մարդիկ ինչու են տնակներում ապրում, որովհետև կան տնակներ, որոնք դատարկ են»,-այսօրվա ասուլիսում՝ անդրադառնալով Գյումրիում 2500-ից ավել տնակներում ապրող ընտանիքների հանդեպ կառավարության պարտավորությանն առնչվող հարցին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինքնին տնակում ապրելու փաստը չի նշանակում, որ պետությունն այդ մարդու նկատմամբ ունի պարտավորություն։ Հնարավոր է, որ մի մասին նկատմամբ ունենա պարտավորություն, մի մասի նկատմամբ ինչ-ինչ պատճառներով պարտավորությունը չի արձանագվել, կարձանագրվի և պետությունը կկատարի։ Երբ մենք կունենանք այդ քարտեզագրումը, ամեն տնակի անհատական պատմությունը, դրանից հետո որոշում կկայացվի, թե ի՞նչ կերպ վարվել։ Այդտեղ հեշտ որոշումներ կարող է նաև չլինել, կարող են լինել որոշումներ, որոնք ոչ բոլորին դուր գան։ Օրինակ, մարդը գնացել է կազինոյում խաղացել է ուրիշ քաղաքում, և իր տունն ու ունեցվածքը պարտվել է, և հիմա ապրում է վարձով կամ տուն չունի, հիմա դա նշանակում է, որ պետությունն իրեն բնակարանով պիտի ապահովի՞»,- տարակուսեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ առաջիկայում կառավարությունը նախատեսում է սկսել սոցիալական բնակարանաշինության ծրագիր, որտեղ բնակարանները կլինեն շուկայականից ավելի ցածր գներով՝ սոցիալապես անպաշտպանների համար:

2445 | 0
Facebook