Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կհաջողվի՞ կատարել այդ աշխատանքը՝ լավ, չի՞ հաջողվի՝ ողբերգություն չկա». Փաշինյանը՝ «Իմ քայլ»-ի փլուզման մասին

16:00, երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ.
«Կհաջողվի՞ կատարել այդ աշխատանքը՝ լավ, չի՞ հաջողվի՝ ողբերգություն չկա». Փաշինյանը՝ «Իմ քայլ»-ի փլուզման մասին

Այսօր ՀՀ վարչապետի վանաձորյան ասուլիսի ժամանակ հարց հնչեց, թե «Իմ քայլը» խմբակցությունում տարբեր հարցերում կարծիքները կիսվել են, հնարավո՞ր է՝ դա հանգեցնի խմբակցության փլուզման, ապա նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների, Փաշինյանը պատասխանեց. ««Իմ քայլը» ունի շատ լուրջ աշխատանք կատարելու որպես քաղաքական մեկ ամբողջություն կայանալու համար: Կհաջողվի՞ կատարել այդ աշխատանքը՝ լավ, չի հաջողվի կատարել այդ աշխատանքը՝ էլի լավ, ոչ մի ողբերգություն չկա: Ոչ միայն ողբերգություն չի, այլ դրանք նորմալ պրոցեսներ են...Եթե «կարողաներով» խոսենք, կարող է չհանգեցնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների և մեծ հավանականությամբ նման բան տեղի չի ունենա»:

4382 | 0
Facebook